Մատչելիության հղումներ

logo-print

ԱՄՆ-ը 2013-ին կավարտի ռազմական գործողությունները Աֆղանստանում


Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Պանետան հույս է հայտնել, որ 2013 թվականի կեսերին ամերիկյան ուժերը կավարտեն մարտական գործողությունները եւ հիմնականում դուրս կբերվեն Աֆղանստանից։

Նախարարի խոսքերով, դրանից հետո երկրում մնացած ամերիկացի զինծառայողների առջեւ կդրվի աֆղանական ուժերին ուսումնա-վարժական օգնություն ցույց տալու եւ աջակցելու խնդիր։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն, իր հերթին, ասել է, թե ակնկալում է, որ Աֆղանստանի բանակը 2013-ի կեսերից լիովին պատասխանատվություն կստանձնի երկրի անվտանգության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG