Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի բանակի 20-ամյակին նվիրված ընդունելություն ՆԱՏՕ-ում


ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելությունը երկրի Զինված ուժերի ստեղծման 20-ամյա հոբելյանի առիթով ընդունելություն է կազմակերպել Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում։

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` միջոցառմանը ներկա են եղել ՆԱՏՕ-ում հավատարմագրված` Դաշինքի եւ գործընկեր պետությունների մշտական ներկայացուցիչներ, դեսպաններ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնականներ, Դաշինքի ստորաբաժանումների ղեկավարներ, Ռազմական կոմիտեի նախագահը, ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական անձնակազմի ներկայացուցիչներ, Եվրոպայում միացյալ դաշնային զորքերի հրամանատարության, առաքելությունների ռազմական ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG