Մատչելիության հղումներ

Փետրվարի 4-ի մոսկովյան հանրահավաքը` «առողջության համար վտանգավոր»


Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն այսօր իր համերկրացիներին խորհուրդ է տվել չմասնակցել փետրվարի 4-ին ընդդիմության ծրագրած հանրահավաքին` հայտարարելով, որ այդ օրը սպասվող սառնամանիքը կարող է վնասել նրանց առողջությունը։

Նշելով, որ շաբաթ օրվա համար կանխատեսվում է Ցելսիուսի սանդղակով 18 աստիճան ցուրտ, գլխավոր սանիտարական բժիշկը հավելել է, որ «կատեգորիկ կերպով» խորհուրդ կտար մարդկանց չմասնակցել այդ ակցիաներին։

Օնիշչենկոն նաեւ զգուշացրել է նրանց, ովքեր, այդուհանդերձ, պատրաստվում են գնալ հանրահավաքի. - «Թեյը եւ տաք ըմպելիքները ձեզ չեն փրկի»։

Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկը հայտնի է Կրեմլի նկատմամբ իր լոյալությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG