Մատչելիության հղումներ

Չնայած եղանակին՝ Հայաստանի երկաթուղին բնականոն աշխատում է


Չնայած բավականին դժվար եղանակային պայմաններին՝ Հայաստանի երկաթուղին գործում է բնականոն ռեժիմով:

Ներկա դրությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության բոլոր ուղեւորատար եւ բեռնատար գնացքները շարժվում են համաձայն չվացուցակի՝ առանց ուշացումների, հաղորդում են ընկերությունից։

«Հարավկովկասյան երկաթուղու» միջազգային գնացքների եւ ներհանրապետական էլեկտրագնացքների չվացուցակները փոփոխության չեն ենթարկվել:

Ընկերությունը գործադրում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ գնացքների անվտանգ երթեւեկությունն ապահովելու համար, ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG