Մատչելիության հղումներ

logo-print

Թումանյանի թբիլիսյան բնակարանի գնման համար բացված հաշիվը լուծարվեց


Հովհաննես Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյան

Հովհաննես Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյան

Հովհաննես Թումանյանի թոռնուհի Իրմա Սաֆրազբեկյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ ACBA բանկում Թումանյանի թբիլիսյան բնակարանի գնման նպատակով բացված հաշվեհամարը փետրվարի 1-ից լուծարվել է:

Նախօրեին Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը հայտարարել էր, որ Հովհաննես Թումանյանի Թբիլիսիում գտնվող տունը կգնի Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որի մասին քաղաքապետը տեղեկացրել էր նամակով: Նամակում, մասնավորապես, ասված էր, որ Ղուկասյան եղբայրները պատրաստ են Թիֆլիսում գտնվող Հովհաննես Թումանյանի տունը գնելու նպատակով տրամադրել անհրաժեշտ գումարը:

Իրմա Սաֆրազբեկյանը նշեց, որ որեւէ մեկնաբանություն չի տալիս` կապված այն փաստի հետ, որ Թումանյանի տունը գնել է Գյումրու քաղաքապետը: «Ես ուրախ եմ, որ Գրողների միությունը իր վրա է վերցրել այս հարցի լուծումը: Բոլոր հարցերի պատասխանը նրանք կտան», - ասաց նա:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG