Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի հետախուզությունը մտահոգված է Ղարաբաղի իրավիճակով


Ամերիկայի Միացյալ Նահանգների հետախուզությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղի իրավիճակով եւ Եվրասիայում նոր թեժ կետերի առաջացման հնարավորություններով: Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այդ մասին ասված է ԱՄՆ-ի Սենատի համապատասխան կոմիտեում ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավար Ջեմյս Կլեպպերի ներկայացրած զեկույցում:

«Չկարգավորված հակամարտությունները Կովկասում եւ Կենտրոնական Ասիայի որոշ պետությունների անկայունությունը այն հավանական պատճառներն են, որ կարող են նոր թեժ կետեր ստեղծել Եվրասիայում», - ասված է զեկույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG