Մատչելիության հղումներ

logo-print

Ասադով. «Ֆրանսիան կորցրեց ՄԽ-ի համանախագահ լինելու բարոյական իրավունքը»


Ֆրանսիան կորցրեց ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ լինելու բարոյական իրավունքը, սակայն դրա իրավաբանական իրավունքը դեռ ունի, այսօր հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովը։

«Մենք պետք է ուսումնասիրենք այդ հարցի իրավաբանական կողմը։ Մենք ի զորու չենք տվյալ հարցում ինչ-որ բան անել, բայց Ադրբեջանը կպաշտպանի իր եւ Թուրքիայի շահերը», - 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` ասել է Ասադովը։

«Այդ հարցը ուշադրության կենտրոնում է, եւ մենք պետք է համբերություն դրսեւորենք։ ԵԽԽՎ-ի նոր նախագահը ստորագրել է Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված օրենքը չեղյալ հայտարարելու խնդրանքով Սահմանադրական դատարանին ուղղված դիմումը», - նշել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակը։

Ասադովի հավաստմամբ, Ադրբեջանը ոչ թե «իրեն ցույց տալու» համար, այլ անկեղծորեն է պաշտպանում Թուրքիայի շահերը Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի հարցում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG