Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը այսուհետ երկու տեղակալ կունենա


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը այսօրվանից իր առաջին տեղակալ է նշանակել Աշոտ Վահանյանին, տեղակալ` Գենյա Պետրոսյանին։

Աշոտ Վահանյանը մինչ նոր նշանակումը զբաղեցրել է օմբուդսմենի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը, ավելի վաղ աշխատել է որպես իրավական բաժնի պետ պաշտպանության նախարարությունում, Կենտրոնական բանկի նախագահի իրավական գծով խորհրդական, պետաիրավական վարչության պետ կառավարությունում:

Գենյա Պետրոսյանը մինչ օմբուդսմենի տեղակալ նշանակվելը մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր։ Նա եղել է մարդու իրավունքների առաջին պաշտպանի իրավական հարցերով օգնականը, երկրորդ օմբուդսմենի խորհրդականը:

«Պաշտպանի տեղակալների ինստիտուտի նորովի վերաբացումը պայմանավորված է Պաշտպանի եւ իր աշխատակազմի գործունեության ակտիվությամբ եւ դրա հետեւանքով առաջացած աշխատանքների ծավալների կտրուկ ավելացմամբ», - իր հաղորդագրությունում նշում է օմբուդսմենի աշխատակազմը` հավաստիացնելով, որ այս հաստիքների համար պետբյուջեից ավելացում չի արվել` «փոփոխությունները կատարվել են բացառապես եղած միջոցների արդյունավետ բաշխման միջոցով»։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG