Մատչելիության հղումներ

Շիրակի մարզում ԲՀԿ-ի անունից ածուխ է բաժանվել


ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյան, 12 փետրվար, 2011
ԲՀԿ-ի ղեկավար Գագիկ Ծառուկյան, 12 փետրվար, 2011
Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչները փաստում են, որ ածուխ են ստացել կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) կողմից:

«Ստացել ենք Գագիկ Ծառուկյանից, շատ գոհ ենք նրա կազմակերպությունից, այս պահին մենք վառելիքի կարիք ունեինք, չորս պարկ ածուխ է օգնություն տվել: Անցյալ տարի գյուղին օգնություն եղել է, բայց ոչ բոլորին, այս տարի համարյա թե գյուղի բոլոր անապահով ընտանիքներին տվեցին», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց ածուխ ստացած մի կին` պնդելով, որ ինքը դա ընտրակաշառք չի համարում. - «Եթե ընտրակաշառք լինի, կարող է եւ չգնամ ընտրելու: Բայց հենց էդ կուսակցությանն էլ ձայնս տալու եմ, պարտավոր եմ», - ասաց նա:

Մարմաշենում մի քանի ընտանիքներ եւս փաստեցին, որ ԲՀԿ-ից չորսական պարկ ածուխ են ստացել` միաժամանակ պնդելով, որ իրենց չեն ասել, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին պետք է ընտրեն հենց ԲՀԿ-ին: Նրանք, սակայն, ասում էին, որ շնորհակալ են տրամադրված օգնության համար եւ իրենց պարտավորված են զգում քվեարկելու հենց այդ կուսակցության օգտին:

ԲՀԿ-ի մամուլի խոսնակ Բաղդասար Մհերյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց տեղեկատվությունը, թե կուսակցությունը կապ ունի բաշխվող ածուխի հետ:

«Ամեն անգամ ընտրություններից առաջ ակտիվանում են այդ բնույթի խոսակցությունները: Մենք դրանց ըմբռնումով ենք մոտենում, հասկանում ենք: ԲՀԿ-ն երբեւէ ընտրակաշառք չի բաժանել: «Բարգավաճ Հայաստան» բարեգործական հիմնադրամն էլ ունի բարեգործության տարեկան ծրագիրը, որին հավատարիմ ծավալում է իր գործունեությունը: Ես կոնկրետ այդ դեպքին չեմ կարող անդրադառնալ, կոնկրետ ինֆորմացիա չունեմ, բայց մարդիկ ինչ ասես կարող են ասել: Ես ընդամենը ասում եմ, որ ամեն ընտրությանը ընդառաջ մենք լսում ենք նման խոսակցություններ, այս անգամ ածուխ է, հաջորդ անգամ կարող է լինել կոշիկ: Ես կուսակցության մամուլի քարտուղարն եմ, կուսակցությունը բարեգործությամբ չի զբաղվում», - ասաց Մհերյանը:

Մարմաշենում խոսակցություններ կային, որ առաջիկայում նաեւ ձեթ ու ալյուր են բաժանելու, սակայն թե որ քաղաքական ուժի կողմից, գյուղացիները չգիտեին: Նրանք ասացին, որ, համենայնդեպս, այդ մասին խոստում տրվել է: Գյուղի կիսավեր մշակույթի տան մոտ հավաքված գյուղացիները «Ազատություն» ռադիոկայանին պատմեցին, որ քաղաքական ուժերի կողմից արդեն բավականին ակտիվություն է նկատվում գյուղում, եւ որ պարբերաբար խոստումներ են լսում պարարտանյութի, ջրի սակագնի եւ այլնի գները իջեցնելու մասին: Խոստումներից հոգնած գյուղացիներն ասում էին, որ այլեւս չեն հավատում ոչ մեկին: Որպես ապացույց` գյուղացիները մատնացույց արեցին գյուղի դատարակ տները` ասելով, որ գյուղի 80 տոկոսը մեկնել է արտագնա աշխատանքի:
please wait

No media source currently available

0:00 0:05:06 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG