Մատչելիության հղումներ

Թուրքիան ողջունում է Սահմանադրական խորհուրդ դիմած ֆրանսիացի օրենսդիրներին


Պաշտոնական Անկարան ողջունել է ֆրանսիացի այն օրենսդիրներին, որոնք Սահմանադրական խորհրդում վիճարկել են Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը։

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ, երախտագիտություն է հայտնել Սահմանադրական խորհուրդ դիմած ֆրանսիացի օրենսդիրներին` նշելով, թե նրանք «արել են այն, ինչ պետք է արվեր»։

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը, իր հերթին, հույս է հայտնել, որ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը «ճիշտ վճիռ» կկայացնի օրինագծի հարցով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG