Մատչելիության հղումներ

Իրանում ձերբակալվել են գեղեցկության վիրտուալ մրցույթի կազմակերպիչները


Իրանի ոստիկանության Ինտերնետի անվտանգության հարցերով բաժնի աշխատակիցները ձերբակալել են գեղեցկության վիրտուալ մրցույթ կազմակերպած` Facebook սոցիալական ցանցի խմբերից մեկի 4 պատասխանատուների:

Ոստիկանության պնդմամբ` խումբը «կոռուպցիա եւ անամոթություն է տարածել»:

Մինչեւ ոստիկանության միջամտությունը խմբին հասցրել են անդամագրվել 25 հազար իրանցիներ, որոնք պատասխանատուների կոչով իրենց նկարներն են հրապարակել: Այժմ նրանք կարող են հետապնդվել:

Իրանում Facebook-ը արգելափակված է, սակայն շատերին հաջողվում է մշակված հատուկ ծրագրերի միջոցով հաղթահարել արգելքը եւ մուտք գործել կայք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG