Մատչելիության հղումներ

logo-print

Վաշինգտոնում կայացավ ԱՄՆ-ի եւ Վրաստանի նախագահների հանդիպումը


Երկուշաբթի օրը Վաշինգտոնում տեղի է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հանդիպումը։

Սահակաշվիլին «ծայրաստիճան արդյունավետ է» որակել հանդիպումը:

Բանակցությունների հիմնական թեմաներից մեկը տնտեսական համագործակցությունն է դարձել:

Միացյալ Նահանգների նախագահի խոսքով` կողմերը պայմանավորվել են սկսել երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված երկխոսություն, որը կարող է ավարտվել ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագրի կնքումով:

Սահակաշվիլիի հավաստմամբ` Օբաման նաեւ պաշտպանել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG