Մատչելիության հղումներ

Կոալիցիայի ղեկավարները հանդիպել են նախագահականում


Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Արթուր Բաղդասարյանը կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից հետո, Երեւան, 17-ը փետրվարի, 2011թ.
Սերժ Սարգսյանը, Գագիկ Ծառուկյանը եւ Արթուր Բաղդասարյանը կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից հետո, Երեւան, 17-ը փետրվարի, 2011թ.
Երկուշաբթի երեկոյան նախագահական նստավայրում կայացել է Հայաստանի իշխող կոալիցիայի երեք կուսակցությունների ղեկավարների՝ երկրի նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) առաջնորդ Սերժ Սարգսյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը։

Հանրապետականի մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե կոալիցիայի ղեկավարների հանդիպումները սովորական երեւույթ է Հայաստանի ներքաղաքական կյանքում, եւ որքան մոտենան խորհրդարանական ընտրությունները, այնքան հաճախակի կդառնան այդ հանդիպումները։

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով մեկնաբանելով ներկոալիցիոն խմորումների, մասնավորապես՝ Հանրապետական - «Բարգավաճ Հայաստան» հակասությունների եւ դրանց արդյունքում ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու մասին շրջանառվող լուրերը, Շարմազանովը ասաց. - «Եթե համոզմունք եմ հայտնում, թե կոալիցիայի երեք ուժերի ղեկավարները շարունակելու են հանդիպել, դրանով պատասխանում եմ նաեւ Ձեր հարցին»։

Նաեւ լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում՝ կոալիցիոն հավաքներց մեկի ժամանակ, ստորագրվելու է նոր հուշագիր. այդ տեղեկությունները ՀՀԿ-ի խոսնակը չցանկացավ մեկնաբանել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG