Մատչելիության հղումներ

Անցած շաբաթ շփման գծում հրադադարը խախտվել է շուրջ 150 անգամ


Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով` հունվարի 22-ից 28-ը ընկած ժամանակահատվածում Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծում արձանագրվել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի շուրջ 150 խախտում, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է 500-ից ավելի կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ ուժերը զերծ են մնացել հրահրիչ գործողություններին պատասխանելուց եւ շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության լրատվության եւ քարոզչության բաժնի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG