Մատչելիության հղումներ

Եվրատեսիլ-2012-ի Հայաստանի մասնակիցը` «ներքին ընտրությամբ»


Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, «հաշվի առնելով Եվրատեսիլ-2012-ի առանձնահատկությունը»՝ որոշում է ընդունել մայիսին Բաքվում կայանալիք մրցույթի Հայաստանի մասնակցի եւ երգի ընտրության մրցույթն «անցկացնել ներքին ընտրությամբ»:

Հանրային հեռուստատեսության տարածած հաղորդագրությանը նաեւ փոխանցում էր, որ ընտրությունը կկատարի ՀՀ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ձեւավորված հատուկ հանձնախումբը, որտեղ կընդգրկվեն երաժիշտներ, հեռուստատեսության մասնագետներ եւ երաժշտական պրոդյուսերներ:

Եվրատեսիլ-2012-ի Հայաստանի մասնակիցը եւ ներկայացվող երգը հայտնի կդառնան մինչեւ մարտի 18-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG