Մատչելիության հղումներ

logo-print

ՄԱԿ-ի Միջուկային անվտանգության գործակալության պատվիրակությունը մեկնել է Իրան


ՄԱԿ-ի Միջուկային անվտանգության գործակալության ներկայացուցիչները այսօր մեկնել են Իրան` քննարկելու այդ երկրի կողմից միջուկային զենք ստեղծելու փորձերի վերաբերյալ միջազգային մտահոգությունները:

Միջուկային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տեսուչ Հերման Նաքաերթսը Վիեննայից մեկնելուց առաջ հայտարարել է, թե պաշտոնական Թեհրանի հետ երկխոսությունն «արդեն ուշացած է»:

Թեհրանը 2008 թվականից ի վեր հրաժարվում է լիարժեքորեն համագործակցել ՄԱԿ-ի գործակալության հետ եւ ժխտում է, թե միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ փորձարկումներ է իրականացնում:

Նաքաերթսը հույս է հայտնել, որ Իրանը կպատասխանի իր միջուկային ծրագրի «հնարավոր ռազմական բաղադրիչներին վերաբերող մտահոգությանը»:

Իրանն ավելի վաղ հայտարարել է, որ կհամագործակցի գործակալության պատվիրակության եռօրյա այցի ընթացքում, սակայն նշել է, որ չի հրաժարվի ուրանի հարստացումից:

Այս այցը կարող է ճանապարհ հարթել Իրանի եւ համաշխարհային տերությունների միջեւ բանակցությունների վերսկսման համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG