Մատչելիության հղումներ

Գորբաչովը կոչ է անում Ռուսաստանում հանրաքվե անցկացնել



Խորհրդային Միության վերջին ղեկավար Միխայիլ Գորբաչովն արտահայտվել է հօգուտ Ռուսաստանում սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու եւ «ուղղահայաց իշխանությունը» վերացնելու հարցով հանրաքվեի անցկացման:

«Ես ուզում եմ Ռուսաստանում տեսնել նոր, հզոր ժողովրդավարական կուսակցություն, որն ունակ կլինի իր վրա վերցնել Սահմանադրության բարեփոխման նախաձեռնությունը», - «Նովայա գազետա»-ի հոդվածում գրել է Գորբաչովը:

Դրան հասնելու իրական ճանապարհը, ըստ նրա, հանրաքվեն է, որի ընթացքում ժողովուրդը պետք է պատասխանի մեկ հարցի` կպաշտպանի արդյո՞ք «ինքնակալությունը» վերացնող եւ ժողովրդավարություն երաշխավորող քաղաքական եւ սահմանադրական բարեփոխումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG