Մատչելիության հղումներ

Երեւանում երեկ նշվեց ավստրիացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի 256-ամյակը:

Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում Մոցարտի ստեղծագործությունները կատարեցին երգչուհի Իռեն Ավակյանն ու իր ընկերները:

«Մոցարտ կատարելը շատ դժվար է», - նշում է երգչուհին: - «Բայց պետք է կատարել ուրախ` այսինքն, որ այդ դժվարությունը չերեւա: Ամենակարեւորը` Մոցարտ երգելիս շատ պարզ պետք է հնչի ձայնը: Չպետք է լինի խորը, օպերային կատարում. Մոցարտը ավելի պարզ ու թեթեւ պետք է կատարվի: Այս համերգը շատ կարեւոր էր ինձ համար, որպես սկիզբ»:

«Ծրագիրը շատ բարդ է, կատարումները` դժվար, հայտնի օպերաներից եւ մեկը մյուսից բարդ են: Դե, տեսնենք. ես Իռենին մաղթում եմ հաջողություն հետագա ելույթներում: Մենք արդեն համագործակցել ենք մեկ անգամ Բախին ու Կոմիտասին նվիրված համերգին: Գուցե էլի փորձենք` Իռենից է կախված», - ասում է դաշնակահար Արմեն Աղաջանյանը:

Համերգին հնչեցին նաեւ ֆլեյտայով ու ջութակով կատարումներ:

XS
SM
MD
LG