Մատչելիության հղումներ

Ղազախստանում ընդդիմությունը չարտոնված ցույց է անցկացրել


Բողոքի ցույցի մասնակիցներն իրենց դժգոհությունն են արտահայտել հունվարի 15-ին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքների կապակցությամբ եւ պահանջել են ազատ արձակել ձերբակալված ընդդիմադիր ակտիվիստներին:

Հանրահավաքին մասնակցել է շուրջ հազար մարդ:

Երեկ Հանրապետության պալատին հարող հրապարակը, որտեղ ընդդիմությունը ծրագրել էր անցկացնել ցույցը, շրջապատված էր իրավապահներով: Հրապարակ մուտք գործել փորձած մի քանի ընդդիմադիրներ ձերբակալվել էին:

Ավելի ուշ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ցույց անցկացնել Հանրապետության պալատից ոչ հեռու գտնվող պուրակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG