Մատչելիության հղումներ

Գարեգին Երկրորդը ուղերձ է հղել Բանակի օրվա կապակցությամբ


Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը շնորհավորական ուղերձ է հղել Հայոց բանակի 20-ամյա հոբելյանի առիթով:

«Մեր անկախ պետության սիրասուն զավակն է Հայոց բանակը, որ ծնունդ առավ Հայրենիքի պաշտպանության մարտերում, զրկանքների ու զոհողությունների մեջ եւ աճեց ու ամրապնդվեց դյուցազն Սասունցի Դավթի նման օր-օրի եւ ժամ առ ժամ», - ասված է, մասնավորապես, Վեհափառ Հայրապետի ուղերձում: - «Մեր բարձր գնահատանքն ենք բերում Հայոց բանակի կազմավորման եւ զորացման, նրա քաջազուն ոգու կերտման գործում ավանդ ու երախտիք ունեցող մեր սիրելի զավակներին, Հայրենիքի սահմանները այսօր պաշտպանող մեր զորաց եւ զորականաց, ովքեր իրենց ազնվասիրտ ծառայությամբ շարունակում են պանծալի ճանապարհը Հայոց բանակի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG