Մատչելիության հղումներ

Ռուբինն ու Նալբանդյանը քննարկել են ԼՂ կարգավորման վերջին զարգացումները


ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով փոխտեղակալ Էրիկ Ռուբինին այսօր ընդունել է նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Ինչպես փոխանցում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի վարչությունը, Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն է հայտնեց հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության սերտացման կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին տարիներին երկկողմ հարաբերությունների զարգացման գործընթացում արձանագրված առաջընթացը լայն հնարավորություններ է ստեղծում փոխգործակցության առավել ամրապնդման ու ընդլայնման համար:

Ըստ հաղորդագրության` Էրիկ Ռուբինն իր հերթին նշել է, որ Միացյալ Նահանգները բարձր են գնահատում Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ շահագրգռված են դրանց հետագա խորացմամբ ու նպատակադրված են գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը նշեց է նաեւ, որ ԱՄՆ-ը շարունակելու է գործակցությունը Հայաստանի հետ տարածաշրջանում կայունության հաստատման, տնտեսական զարգացման խթանման, բարեփոխումների իրականացման ասպարեզներում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG