Մատչելիության հղումներ

Նախագահը ընդունել է ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականի տեղակալին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, հանդիպմանը երկուստեք քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին, տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր, ընդգծվել է տնտեսական հարաբերությունների ընդլայնման կարեւորությունը հատկապես բարձր տեխնոլոգիաների եւ էներգետիկայի ոլորտներում:

«Այժմ, երբ մենք նշում ենք Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, ուզում եմ վստահեցնել, որ Միացյալ Նահանգների եւ նրա ժողովրդի հանձնառությունը Հայաստանի անկախության, բարեկեցության եւ հաջողության նկատմամբ մնում է նույն բարձր մակարդակի վրա, ինչպիսին եղել է», - ասել է Ռուբինը:

Ավելի վաղ Ռուբինը հանդիպել էր ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Հանդիպմանը ներկա էր եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG