Մատչելիության հղումներ

Թեղուտի եւ ցեղասպանությունների ճանաչման մասին հռչակագրեր ԵԽԽՎ-ում


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում շրջանառության մեջ է դրել երկու գրավոր հռչակագիր:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ «Թեղուտի տեխնածին բնապահպանական աղետի ծրագրի դատապարտում» վերտառությամբ քննարկման ներկայացված փաստաթուղթին իրենց ստորագրություններով միացել են 27 պետություն ներկայացնող 44 պատվիրակներ, որոնք «Հայաստանի կառավարությունից պահանջում անվավեր ճանաչել Թեղուտի հանքի շահագործման վերաբերյալ բոլոր որոշումները»:

Երկրորդ փաստաթուղթը` «Ուշադրության կոչ Թուրքիայում շարունակվող անպատժելիության հետեւանքների վերաբերյալ», որը ստորագրված էր ԵԽԽՎ-ում 24 երկրների 35 պատվիրակների կողմից, անդրադառնում է Հրանտ Դինքի` սպանության հինգերորդ տարելիցին եւ կոչ է անում ճանաչել հայերի, ասորիների ու հույների ցեղասպանությունները:

«Մենք մտահոգված ենք թուրքական իշխանությունների կողմից հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունների շարունակական ժխտմամբ եւ լրագրողների ու գրողների նկատմամբ հետապնդումների նպատակով քրեական օրենսգրքի 301 հոդվածի օգտագործմամբ»,- ասված է փաստաթղթում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG