Մատչելիության հղումներ

Չինաստանը քննադատում է Իրանի հետ նավթի առեւտրի ԵՄ-ի էմբարգոն


Չինաստանի արտգործնախարարությունը քննադատել է Իրանի հետ նավթի առեւտուրն արգելելու մասին Եվրամիության որոշումը եւ այն որակել որպես ոչ կառուցողական։

Այդ պատժամիջոցին ավելի վաղ նմանօրինակ գնահատական է տվել նաեւ պաշտոնական Մոսկվան, հայտարարելով, թե նավթի առեւտրի էմբարգոն չի նպաստի Իրանի միջուկային ծրագրի շուրջ առկա վեճի կարգավորմանը։

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Եվրամիության պատժամիջոցն անվանել է «դատարկ փաստաթուղթ» եւ ասել է, որ Իրանը սովոր է հաղթահարել այդ կարգի բարդությունները։ Միաժամանակ նա ասել է, թե Իրանը պատրաստ է Արեւմուտքի հետ վերսկսել բանակցություննեը միջուկային ծրագրի շուրջ։

Իրանը պնդում է, թե իր միջուկային ծրագիրը խաղաղ նպատակ է հետապնդում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG