Նորածնի հայրը` Կարապետ Ավետիսյանը պատմեց, որ նախապես որոշել էին երեխային տալ իր պապի անունը` Գեւորգ: Ասաց, որ ուշադրությամբ հետեւել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումներին Ֆրանսիայի Սենատում. - «Ողջ հայության կողմից եւ մեր կողմից շնորհակալություն Նիկոլա Սարկոզիին այդ քայլի համար: Այս իմ զավակի անունը հենց իր պատվին է` Սարկոզի»:
Գյումրիի ծննդատան տնօրեն Արմեն Իսահակյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Ավետիսյան Սարկոզին, արդեն տվել ենք երեխայի անձնագիրը եւ հավաստագիրը, լրացրել ենք` Ավետիսյան Սարկոզի Կարապետի, ծնվել է 14-անց 30 րոպե, քաշը եղել է 3 կիլոգրամ, հասակը` 50 սանտիմետր: Հասուն նորածին է, առողջ»:
«Մենք որոշեցինք նորածնի պարագաներ նվիրել մեր ծննդատան կողմից: Հանրապետական կուսակցությունն առաջինը արձագանքեց, դրամական օգնություն տվեց: Սպասում ենք, թե էլի ով է այցելելու: Արձագանքը շատ մեծ է, Առողջապահության նախարարության կողմից, մարզպետարանից հետաքրքրվեցին», - հավելեց ծնդդատան տնօրենը:
2001 թվականին, երբ Ֆրանսիան ճանաչել էր Հայոց Ցեղասպանությունը, մեկ այլ հայկական ընտանիքում ծնողները իրենց նորածին երկվորյակներին անվանել էին Ժակ եւ Շիրակ` ի պատիվ Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Ժակ Շիրակի: