Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը ֆրանս - թուրքական լավ հարաբերությունների կողմնակից է


«Անկեղծ ասած, սա խնդիր է Թուրքիայի եւ Ֆրանսիայի միջեւ, եւ մենք ցանկանում ենք լավ հարաբերություններ տեսնել նրանց միջեւ», - հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նյուլանդը` երեկ ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը եւ դրան հաջորդած զարգացումներին վերաբերող հարցին։

«Դա է մեր ուղերձը երկու կողմերին», - ասել է խոսնակը` ընդգծելով, որ թե՛ Ֆրանսիան եւ թե՛ Թուրքիան Միացյալ Նահանգների դաշնակիցներն են։

«Այդ հարցերի շուրջ մեր տեսակետները շատ լավ հայտնի են։ Դրանք մնում են անփոփոխ։ Մենք Ֆրանսիայի կառավարությանը ներկայացրել ենք մեր տեսակետները եւ թե ինչպես ենք նախընտրել վարվել այդ հարցում», - նշել է Վիկտորյա Նյուլանդը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG