Մատչելիության հղումներ

Ջուլիան Ասանժի հաղորդումը` Russia Today-ով


Ռուսական Russia Today անգլալեզու հեռուստաալիքը մարտին հեռարձակելու է Wikileaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի թոք-շոուն։

Russia Today-ը տեղեկացնում է, որ նախագծի շրջանակներում նախատեսված են 10 հանդիպում-հարցազրույցներ, որոնք նկարահանվելու են Մեծ Բրիտանիայում` ճիշտ նույն տեղում, որտեղ Ասանժը տնային կալանքի տակ է արդեն տարիուկես։

Հաղորդման հյուրերը կլինեն ազատամիտ, երազող գործիչներ, որոնք, Wikileaks-ի հիմնադրի համոզմամբ, ձեւավորելու են «աշխարհը վաղը»։

«Ասանժը Russia Today-ի համար հեռուստաշարք է նկարահանելու տնային կալանքի պայմաններում», - այսօր Twitter-ի իր էջում գրել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը` հավելելով. - «Համոզված եմ, որ դա ապշեցուցիչ շոու է լինելու։ Ես երբեք նման հուզմունքով չէի սպասել որեւէ շոուի Russia Today-ով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG