Մատչելիության հղումներ

Սպիտակի գործող քաղաքապետը` միակ թեկնածու


Հայոց համազգային շարժման անդամ Անանիկ Նիկողոսյանը այսօր թիվ 29 ընտրատարածքային հանձնաժողով է ներկայացրել ինքնաբացարկի դիմում` քարոզարշավի մեկնարկի օրվանից հրաժարվելով պայքարել Սպիտակի քաղաքապետի պաշտոնի համար:

Նիկողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը։

Նա հավաստիացրեց, որ իր ինքնաբացարկը պայմանավորված չէ ճնշումներով։

«Հնարավոր չէր քարոզարշավը նորմալ տանել», - ասաց Նիկողոսյանը` մանրամասնելով, որ Հայ ազգային կոնգրեսը իրեն չէր սատարում` «հիմնական ուժերը կենտրոնացրել են Հրազդանում», իսկ ընտրություններում հաղթելը «տեղի ուժերով դժվար կլիներ»:

Սպիտակի քաղաքապետի ընտրությունները նշանակված են փետրվարի 12-ին։ Այս պահին կա միայն մեկ թեկնածու` գործող քաղաքապետ, հանրապետական Գագիկ Սահակյանը։


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG