Մատչելիության հղումներ

Ադրբեջանը հաստատում է իր զինծառայողի գերեվարման փաստը


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է կրտսեր սերժանտ Մամեդբաղիր Թալըբ օղլի Ախունդզադեի գերեվարման փաստը, որի մասին երեկ երեկոյան հայտնել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի լրատվության եւ քարոզչության բաժինը։

Ղարաբաղի ռազմական գերատեսչության փոխանցմամբ` ադրբեջանական բանակի 1-ին կորպուսի 703-րդ բրիգադի պայմանագրային զինծառայող, սերժանտ Ախունդզադեն Պաշտպանության բանակի դիրքապահ ուժերին ինքնակամ գերի է հանձնվել հունվարի 23-ին ժամը 15.30-ի սահմաններում, Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան հատվածում` Վերին Չայլուի ուղղությամբ։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ փաստի կապակցությամբ ներկայումս քննություն է իրականացվում, այսօր փոխանցում է 1news.az ինտերնետային պարբերականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG