Մատչելիության հղումներ

Սեւաբերդի գործող գյուղապետը մնաց առանց մրցակցի


Կոտայքի մարզի Սեւաբերդ գյուղի գյուղապետի թեկնածու առաջադրված` գյուղապետարանի հաշվապահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ահմեդ Խդրյանը երեկ ինքնաբացարկի դիմում է ներկայացրել թիվ 27 ընտրատարածքային հանձնաժողով: Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Խդրյանը:

Երկուշաբթի օրը Ահմեդ Խդրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր, թե նախընտրական ծրագիր չի կազմել, քանի որ նախապես իմացել է, որ ինքնաբացարկ է հայտնելու:

Սեւաբերդում գյուղապետի ընտրություններ են նշանակված փետրվարի 12-ին: Ի սկզբանե առաջադրվել էր երկու թեկնածու` բացի ԲՀԿ-ական Ահմեդ Խդրյանից, նաեւ նույն կուսակցության ներկայացուցիչ, գործող գյուղապետ, այս համայնքը 6 տարի ղեկավարած Հակոբ Բաբայանը:


Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG