Մատչելիության հղումներ

ՄըքՖոլը աբսուրդ է որակում իր «հեղափոխական» առաքելության մասին ենթադրությունը


Ռուսաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Մայքլ ՄըքՖոլը աբսուրդային է որակել ռուսաստանյան պետական հեռուստաընկերության եթերում հնչած այն ենթադրությունը, թե իրեն ուղարկել են Ռուսաստան, որպեսզի նպաստի հեղափոխության իրականացմանը:

«Կոմերսանտ» թերթի հարցազրույցում դեսպանը նաեւ ասել է, որ Ռուսաստանի համար որպես վիրավորանք կարող է դիտվել այն պնդումը, թե ռուսաստանյան ընդդիմադիր շարժման առաջնորդներից մեկը` բլոգեր Ալեքսեյ Նավալնին, ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG