Մատչելիության հղումներ

Արդյունավե՞տ է իրականացվում անչափահասների կրթությունը քրեակատարողական հիմնարկներում


2011 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին հետազոտություններ են անցկացվել, թե մասնագիտական եւ առհասարակ կրթություն ստանալու ինչ հնարավորություններ ունեն Հայաստանում անչափահաս ազատազրկվածները:

Հետազոտությունն իրականացրած ՀԿ-ի ղեկավար Արշակ Գասպարյանն ասաց, որ նպատակ են ունեցել պարզել, թե մասնագիտական ուսուցման ինչպիսի ծրագրեր են ներդրվում քրեակատարողական հիմնարկներում:

«Հետազոտության ընթացքում կարեւորել ենք այն հարցը, թե որքանով է կրթությունը նպաստում անչափահաս ազատազրկվածների ուղղմանը եւ վերականգնմանը», - ասաց Արշակ Գասպարյանը:

Հետազոտության արդյունքում պարզել էին որ, Աբովյան քրեակատարողական հիմնարկում, որն անչափահաս ազատազրկվածների միակ հիմնարկն է Հայաստանում, ուսուցանվում են այն մասնագիտությունները, որոնց համապատասխանող սարքավորումները դեռեւս խորհրդային ժամանակներից են մնացել, այլ ոչ թե այն պատճառով որ տվյալ մասնագիտությունների պահանջարկը կա աշխատաշուկայում:

«Մյուս հանգամանքը մասնագիտական հմտությունների տրամադրման այլընտրանքների բացակայությունն է: Այսինքն որոշվում է, օրինակ, որ պետք է դասավանդվի խեցեգործություն, փայտամշակում կամ մեկ այլ առարկա, որը նորից հիմնված չէ աշխատաշուկայի ուսումնասիրության եւ դրա պահանջարկի վրա», - նշեց Արշակ Գասպարյանը:

Հետազոտության արդյունքները միակողմանի է համարում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի ուսումնական մասի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանը: Ըստ նրա, դրական կողմերի մասին հետազոտության մեջ չի խոսվում:

XS
SM
MD
LG