Մատչելիության հղումներ

Հակաադրբեջանական հրապարակումներ թուրքական մամուլում


Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոս Հասան Զեյնալովը քննադատել է թուրքական որոշ լրատվամիջոցների` վերջին շրջանում դրանցում ի հայտ եկած հակաադրբեջանական հրապարակումների համար։

Ադրբեջանական 1news.az ինտերնետային պարբերականի փոխանցմամբ` հյուպատոսը «Ենի Չաղ» թերթի հարցազրույցում գանգատվել է, թե «որոշ շրջանակներ լրատվամիջոցների օգնությամբ արշավ են ծավալել Ադրբեջանի դեմ»։

Զեյնալովի հավաստմամբ` այդ արշավի մեկնարկը տվել է «Ենի Շաֆաք» թերթը, որը հայտնի է Թուրքիայի իշխող շրջանակների հետ սերտ կապերով։

Ադրբեջանցի դիվանագետը անդրադարձել է, մասնավորապես, թուրքական որոշ թերթերի այն պնդումներին, որ պաշտոնական Բաքվի դիրքորոշումն էր հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողման պատճառը։ Զեյնալովը շեշտել է, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության, այլեւ պաշտոնական Երեւանի հետ հենց իր ունեցած խնդիրների պատճառով, առաջին հերթին` Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի հետ կապված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG