Մատչելիության հղումներ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում սահմանափակել նավագնացությունը Վենետիկի մոտ


Իտալիայի ափերին Costa Concordia զբոսանավի նավաբեկությունից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել իտալական կառավարությանը սահմանափակել մեծ զբոսանավերի մուտքը մշակութային եւ բնապահպանական կարեւորության գոտիներ, մասնավորապես` Վենետիկ եւ նրա ծովածոցը, ուր տարեկան շուրջ 300 խոշոր զբոսանավեր են այցելում։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի անունից Իտալիայի շրջակա միջավայրի նախարարին ուղղված նամակում նշվում է, թե հունվարի 13-ի ողբերգական պատահարը մեծացնում է մտահոգությունը այն վտանգի առնչությամբ, որ ներկայացնում են խոշոր նավերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված օբյեկտների համար։

Ցավակցություն հայտնելով Costa Concordia-ի աղետի հետեւանքով մարդկանց մահվան կապակցությամբ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությունը, կազմակերպության տարածած հաղորդագրության համաձայն, Իտալիայի կառավարությանը կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Համաշխարհային ժառանգության օբյեկտ հանդիսացող Վենետիկը շրջանցող ծովային ուղիների մշակման համար։

Վերջին տվյալներով, Costa Concordia-ի նավաբեկության հետեւանքով առնվազն 15 մարդ է զոհվել, զբոսանավի շուրջ 4200 ուղեւորներից եւս 17-ը դեռեւս անհետ կորած են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG