Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրով. «Առաջընթացը ակնհայտ է»


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` երկուշաբթի օրը Սոչիում կայացած հանդիպման կապակցությամբ։

Սերգեյ Լավրովը եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է, թե կողմերը արձանագրել են ընդհանուր մոտեցում այն հարցում, որ առաջընթացի համար անհրաժեշտ է հրաժարվել մաքսիմալիստական դիրքերից։

Լավրովը նաեւ նշել է, որ առաջընթացը ակնհայտ է։

Ռուսաստանի արտգործնախարարի փոխանցմամբ` նախագահները քննարկել են բոլոր այն հարցերը, որ դեռ մնում են չհամաձայնեցված, եւ եկել են եզրակացության, որ աշխատանքը պետք է շարունակվի։

Կողմերը պատրաստակամություն են հայտնել, որ պետք է արագացնել Հիմնարար սկզբունքների համաձայնեցումը, ինչից հետո այդ համաձայնությունը հիմք ունենալով` սկսել աշխատանքը իրավաբանորեն պարտավորեցնող Խաղաղության համաձայնագրի շուրջ, ասել է Սերգեյ Լավրովը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG