Մատչելիության հղումներ

logo-print

Եմենի նախագահի պաշտոնը թողած Սալեհը մեկնում է ԱՄՆ


Միացյալ Նահանգները հաստատել է, որ մուտքի վիզա է տրամադրել Եմենի նախագահի պաշտոնը թողած Ալի Աբդուլա Սալեհին:

Բուժման նպատակով Ամերիկա մեկնելու մասին Սալեհը նախօրեին հայտարարեց իր հեռուստաուղերձում` Եմենի քաղաքացիներից ներողություն խնդրելով պաշտոնավարման 33 տարիների ընթացքում գործած սխալների համար:

Երկրի ընդդիմության հետ գրեթե մեկ տարվա դիմակայությունից հետո, որի հետեւանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին, Սալեհը հրաժարական տվեց, երբ նրան անձեռնմխելիության պաշտոնական երաշխիքներ տրամադրվեցին։

Նախագահական ընտրությունները Եմենում նշանակված են փետրվարի 21-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG