Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի Սենատը այսօր կքվեարկի ցեղասպանության օրինագիծը


Ֆրանսիայի Սենատում այսօր քվեարկության կդրվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որով նախատեսվում է մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք սահմանել Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ժխտողների նկատմամբ։

Սենատի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, նախագծի քննարկմամբ է մեկնարկելու ֆրանսիական խորհրդարանի վերին պալատի այսօրվա աշխատանքը` տեղական ժամանակով ժամը 15։00-ին (Երեւանի ժամանակով ժամը 18։00-ին)։

Ֆրանսիայի թուրքական համայնքը բողոքի ցույց է անցկացնելու Սենատի հարեւանությամբ։

Հայ համայնքը, իր հերթին, զանգվածային միջոցառում է ծրագրել` ի զորակցություն օրինագծի ընդունման:

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը` Ազգային ժողովը նախագծին հավանություն է տվել անցած տարվա դեկտեմբերի 22-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG