Մատչելիության հղումներ

ԱՄՆ. նոր առաջատար Հանրապետական ճամբարում



Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ, նախագահի հանրապետական թեկնածու Նյուտ Գինգրիչը զգալիորեն առաջ է անցել մրցակիցներից՝ երեկ Հարավային Կարոլինա նահանգում անցկացված նախնական ընտրություններում։ Վերջին տվյալներով, Գինգրիչը ստացել է ձայների 40 տոկոսը, մինչդեռ նրա գլխավոր մրցակցի՝ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի օգտին քվեարկել է ընտրողների 28 տոկոսը։

Հանրապետական ճամբարի առաջատարին որոշելու համար հաջորդ «նախնական» քվեարկությունը տեղի կունենա Ֆլորիդայում հունվարի 31-ին։

Վերջնական արդյունքները կամփոփվեն օգոստոսին,երբ պարզ կդառնա՝ ով է պայքարելու նախագահ Բարաք Օբամայի հետ՝ 2012 թվականի նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG