Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգները կշարունակի հետեւել Դինքի սպանության գործին


«Ինչպես Թուրքիայի կառավարությունը, այնպես էլ Դինքի ընտանիքը ակնկալում են, որ գործը ավարտվելու է Թուրքիայի վերաքննիչ դատարանում։ Այնպես որ, մենք կշարունակենք հետեւել դրան, այլ ոչ թե այս կամ որեւէ այլ ամբիոնից կկանխորոշենք դրա ելքը», - հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նյուլանդը։

Երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ պատասխանելով Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատավճռին, դրա հարուցած դժգոհություններին եւ ԱՄՆ-ի արձագանքին վերաբերող հարցին` Նյուլանդը հիշեցրել է. - «Մենք կանոնավոր կերպով խոսել ենք Թուրքիայի կառավարության հետ այս եւ այլ գործերի մասին։ Այս եւ այլ գործերի վերաբերյալ մենք հստակեցրել ենք` հավատում ենք, որ անկախ եւ թափանցիկ դատական համակարգը եւ լիակատար հաշվետվողականությունը վճռական նշանակություն ունեն որեւէ առողջ, բոլոր առողջ ժողովրդավարությունների համար, այդ թվում` Թուրքիայի»։

Հրաժարվելով գնահատել Թուրքիայի դատական համակարգի անկախության եւ թափանցիկության աստիճանը` Պետդեպարտամենտի խոսնակը հայտարարել է. - «Նրանք անկախ դատական համակարգի երկար պատմություն ունեն։ Կարծում եմ, այն, ինչի կարիքը այստեղ կա, վստահությունն է, որ այս եւ նման մյուս գործերը թափանցիկ ձեւով են քննվում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG