Մատչելիության հղումներ

Կունենանք հայկական «Օսկար»-ը


Armenia -- National Cinema Award "Hayak", undated.
Armenia -- National Cinema Award "Hayak", undated.

Գալիք մարտին հայ կինոյի պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա Հայկական կինոյի առաջին մրցանակաբաշխությունը:

Ասել է թե` կունենք հայկական «Օսկարը»: Մեր պարագայում այն կոչվելու է «Հայակ»:

Մրցանակի` ավելի վաղ հայտարարված մրցանակաբաշխությունում հաղթել է դերասանուհի Իզաբելլա Ներսիսյանի ներկայացրած տարբերակը («հայակ» կինոյում անվանում են բոլորին քաջ ծանոթ կադր պատկերող նշանը):

Ազգային կինոյի մրցանակաբաշխությունը նախաձեռնել եւ իրականացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը: Մրցանակաբաշխությունը կանցկացվի 12 անվանակարգերում:

«Մենք նպատակ ունենք նաեւ վերհանելու կինոյի ոլորտում բոլոր այն մասնագետներին, այն կինոգործիչներին, որոնք, կարծես թե, ստվերում են, չեն երեւում: Կինոն ստեղծում է ոչ միայն ռեժիսորը… Կա օպերատոր, կա նկարիչ, կա սցենարիստ, կա կոմպոզիտոր… կարծես թե, մի քիչ ստվերում էին մնացել: Մրցանակաբաշխությունը նպատակ ունի վերհանելու եւ ժողովրդին ներկայացնելու բոլոր այն մասնակիցներին, այն մշակույթի գործիչներին, ում համատեղ ջանքերով եւ ուժերով ստեղծվում է կինոնկարը»:

Մրցանակաբաշխությանը ներկայացվել է 92 ֆիլմ. 28 լիամետրաժ, 22 կարժամետրաժ, 10 անիմացիոն եւ 32 վավերագրական:

Ժյուրիի կազմում են կինոգետներ Սուրեն Հասմիկյանն ու Զավեն Բոյաջյանը, արձակագիր Ռուբեն Հովսեփյանը, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանը, կինոռեժիսոր Հովիկ Հախվերդյանը եւ այլք:

please wait

No media source currently available

0:00 0:04:17 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG