Մատչելիության հղումներ

Լավրովը եւ Մամեդյարովը քննարկել են Սոչիի հանդիպման նախապատրաստումը


Երեկ Մոսկվայում կայացել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն` հանդիպման ժամանակ արծարծվել են երկկողմ օրակարգի մի շարք հրատապ հարցեր, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստումը։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպել էր այս շաբաթվա սկզբին։

Նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը տեղի է ունենալու հունվարի 23-ին Սոչիում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG