Մատչելիության հղումներ

Բասկետբոլային աստղը` ԱՄՆ-ի մշակութային դեսպան


Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ պրոֆեսիոնալ բասկետբոլի աստղ Քարիմ Աբդուլ-Ջաբարը

Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ պրոֆեսիոնալ բասկետբոլի աստղ Քարիմ Աբդուլ-Ջաբարը

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պրոֆեսիոնալ բասկետբոլի առասպելական աստղ Քարիմ Աբդուլ-Ջաբարին նշանակել է ԱՄՆ-ի մշակութային դեսպան։

Իր այդ պաշտոնում Ջաբարը, ով Բասկետբոլի ազգային լիգայի պատմության ընթացքում բոլորից շատ միավորներ գրանցած մարզիկն է, ամբողջ աշխարհում առաջ է մղելու կրթության, սոցիալական եւ ռասայական հանդուրժողականության, մշակութային ըմբռնման գաղափարները եւ պատմելու է Ամերիկայում լավ մարզիկ դառնալու ճանապարհին իր ձեռք բերած փորձի մասին։

Milwaukee Bucks եւ Los Angeles Lakers թիմերի նախկին աստղը ԱՄՆ-ի մշակութային դեսպանի պաշտոնում առաջին այցը կկատարի Բրազիլիա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG