Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանում Թուրքիայի հարցով զեկուցողը հիասթափված է Դինքի գործով վճռից


Եվրախորհրդարանում Թուրքիայի հարցով զեկուցող Ռիա Օոմեն Ռուիյտենը իր հիասթափությունն է հայտնել Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով թուրքական դատարանի կայացրած վճռի կապակցությամբ։

Եվրախորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության կայքէջի փոխանցմամբ` Ռուիյտենը, մասնավորապես, հայտարարել է. - «Դատավճիռը հիասթափեցնող է։ Հրանտ Դինքի գործը կարող էր օրինակ լինել, թե որքանով պատշաճ է դատական կառույցների վերաբերմունքը հասարակության պառակտիչ ուժերի նկատմամբ։ Այս դատավճիռը հստակ է դարձնում Թուրքիայում հետագա դատական բարեփոխումների անհրաժեշտությունը»։

Թուրքիայի վերաբերյալ իր զեկույցներում Եվրախորհրդարանը մշտապես հորդորել է պաշտոնական Անկարային Դինքի սպանության լիարժեք հետաքննություն իրականացնել, պարզաբանումներ ներկայացնել իրավասու մարմինների դրսեւորած անփութության մասին պնդումների առնչությամբ եւ բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG