Մատչելիության հղումներ

logo-print

«Թալեաթ փաշա»-ն ցեղասպանության օրինագծի դեմ ցույց կանցկացնի Փարիզում


Ֆրանսիայի թուրքական ավելի քան 100 կազմակերպություններ են մասնակցելու առաջիկա երկուշաբթի օրը երկրի Սենատում քննարկվելիք` Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի դեմ բողոքի ցույցին։ Les Nouvelles d’Armenie պարբերականի կայքէջի փոխանցմամբ` այդ մասին հայտարարել են «Թալեաթ փաշա» կոմիտեի ներկայացուցիչները։

Կոմիտեն ակնկալում է, որ «Հայոց ցեղասպանությունը իմպերիալիստների սուտն է» կարգախոսով անցկացվելիք ակցիային կմասնակցեն մոտ 50 հազար թուրքեր, որոնց թվում կլինեն նաեւ Բելգիայից, Նիդերլանդներից, Գերմանիայից եւ եվրոպական այլ երկրներից ավտոբուսներով Փարիզ ժամանողներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG