Մատչելիության հղումներ

Բելառուսի նախագահը քաղաքական բարեփոխումներ է խոստանում


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկան ասել է, թե երկրում կարելի է աստիճանաբար իրականացնել քաղաքական բարեփոխումներ։

«Մենք այսօր ուսումնասիրում ենք աշխարհում առկա որոշ միտումներ եւ, իհարկե, պետք է հարմարեցնենք եւ արդիականացնենք մեր քաղաքականությունը», - «Բելտա» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` ասել է Բելառուսի ղեկավարը եւ հավելել, որ բարեփոխումների մեկնարկը հնարավոր է այս տարեվերջին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG