Մատչելիության հղումներ

logo-print

Ռուբինը Բաքվում խոսել է «Ադրբեջանի օկուպացված տարածքների» մասին


Երեկ ընդունելով ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ռուբինին` Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը անդրադարձել է տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին։

Ինչպես տեղեկացնում է «Թրենդ» լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, Աբիեւը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ձգձգումը տարածաշրջանում պատերազմի վերսկսման բարենպաստ պայմաններ է ստեղծում, եւ իրավիճակի սրումից խուսափելու համար ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը պետք է ուժեղացնի իր գործունեությունը։

Ռուբինը ասել է, որ այս տարի կուժեղացվի ուշադրությունը այդ հիմնախնդրի լուծման նկատմամբ, եւ, նույն աղբյուրների վկայությամբ, հավելել, թե «ԱՄՆ-ը շահագրգռված է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովմամբ` տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»։

«Էրիկ Ռուբինը եւս մեկ անգամ վերահաստատել է, որ ԱՄՆ-ը ճանաչում է ադրբեջանական հողերի օկուպացման փաստը», - փոխանցել են Ադրբեջանի ռազմական գերատեսչությունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG