Մատչելիության հղումներ

Ֆրանսիական Սենատի հանձնաժողովը մերժեց Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը


Ֆրանսիայի Սենատը, արխիվ

Ֆրանսիայի Սենատը, արխիվ

Ֆրանսիական Սենատի իրավական հարցերով հանձնաժողովը այսօր 23 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը` պնդելով, թե այն հակասում է Ֆրանսիայի սահմանադրությանը։

Ինչպես Փարիզից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ֆրանսիայի Հայ դատի գրասենյակի տնօրեն Հրաչ Վարժապետյանը, հանձնաժողովականներից շատերը հայտարարել են, թե հարցը պատմական է եւ կարիք չկա այն քննարկել օրենսդիր մարմնում ու քաղաքական ատյաններում։

Չնայած հանձնաժողովի մերժմանը, օրինագիծը երկուշաբթի քննարկման կդրվի Սենատի լիագումար նիստում։ Սակայն, մինչեւ բուն օրինագծի քննարկումը սենատորները նախ պետք է քննարկեն հանձնաժողովի կայացրած որոշումը եւ քվեարկեն՝ համաձայն են դրա հետ, թե ոչ: Ապա, եթե Սենատը գտնի, որ այդուամենայնիվ օրինագիծը սահմանադրությանը չի հակասում, քվեարկության կդրվի բուն փաստաթուղթը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG