Մատչելիության հղումներ

logo-print

Լավրով. «Ռուսաստանը կշարունակի ղարաբաղյան կարգավորման միջնորդական ջանքերը»


Ռուսաստանը կշարունակի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջնորդական ջանքերը։ Այդ մասին այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ռեգնում» լրատվական գործակալության փոխանցմամբ` Լավրովը հիշեցրել է, որ հունվարի 23-ին Սոչիում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, եւ հստակեցրել է, որ հանդիպմանը ներկա են լինելու նաեւ Մինսկի խմբի համանախագահները։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է նաեւ, որ վաղը Մոսկվա կժամանի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, որի հետ նախատեսվում է քննարկել ղարաբաղյան կարգավորման գործընթացը։ Լավրովը ընդհանուր առմամբ բարձր է գնահատել ռուս - ադրբեջանական երկկողմ հարաբերությունների մակարդակը` նշելով, որ երկու երկրների միջեւ գոյություն ունեն գործընկերային, ռազմավարական հարաբերություններ։

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ Սերգեյ Լավրովը հանդիպել է երեկ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG