Մատչելիության հղումներ

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունը կրկին տեղափոխվեց Տավուշ


Պայմանագրային զինծառայող լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով նախագահող դատավոր Սամվել Մարդանյանը այսօր որոշում կայացրեց դատավարությունը կրկին տեղափոխել Տավուշի մարզ։

Դատավորը իր որոշումը պատճառաբանեց մի շարք վկաների` այդ մարզում լինելու հանգամանքով, ինչպես նաեւ նախօրեին դատարանի դահլիճում տեղի ունեցած միջադեպով, որի ժամանակ ամբաստանյալներից մեկը փորձեց հարձակվել վկայի վրա, իսկ ամբաստանյալների հարազատները վեճի բռնվեցին նույն վկայի հոր հետ։

Տավուշի մարզի «Մեհրաբներ» զորամասի դիրքերից մեկում 2010 թվականի հուլիսի 27-ին մահացած 30-ամյա պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի գործով մեղադրվում են նրա հինգ ծառայակիցները։ Լեյտենանտի մահվան պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է։

Դատավարությունը մեկնարկել էր Տավուշում, իսկ անցած տարվա հոկտեմբերին մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր տվյալ գործով արտագնա նիստեր անցկացնել Երեւանում։


Նաիրա Բուլղադարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG