Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալ Ռուբինը առաջին անգամ կայցելի Երեւան


Միացյալ Նահանգների պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ս. Ռուբինը հունվարի 17-28-ը կայցելի Բաքու, Ստամբուլ եւ Երեւան: Պետքարտուղարի Հունաստանի, Թուրքիայի, Կիպրոսի եւ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու փոխտեղակալի պաշտոնը ստանձնելուց հետո սա նրա առաջին այցն է Հայաստան:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունից, ացի ընթացքում Էրիկ Ռուբինը հանդիպումներ կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու պետական այրերի հետ:

Հայաստանում պետքարտուղարի փոխտեղակալի քննարկումներում ներառված կլինեն հայ - ամերիկյան երկկողմ հարաբերությունները, առաջիկա խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաեւ տնտեսական զարգացման ու ժողովրդավարական բարեփոխումների ասպարեզում համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG